Արտահերթ ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է, վստահ է Դավիթ Շահնազարյանը

Արտահերթ ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է, վստահ է Դավիթ Շահնազարյանը

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները երկրում առկա խնդիրները լուծելու միակ միջոցն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են և մոտ ժամանակներս տեղի կունենան»,- նշել է նա: Նրա խոսքով, դա բխում է ժողովրդի և պետության, և անգամ իշխանությունների շահերից: Շահնազարյանը վստահ է, որ երկիրը պարտավոր է ՀԱԿ-ին առկա կայուն իրադրության համար, և դրա օժանդակման համար արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ:

Շահնազարյանը նշել է, որ իշխանություններն այժմ շատ ծանր դրության մեջ են և պետք է լուրջ քայլերի դիմեն, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, սակայն դրան խանգարում են խորը քաղաքական ճգնաժամն ու ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը: «Նման պայմաններում լուրջ քայլերի գնալն արկածախնդրություն կլինի»,- հայտնել է Շահնազարյանը` ընդգծելով, որ արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---