Հայաստանում աճել են բանտարկյալների շարքում մահացության դեպքերը

Հայաստանում աճել են բանտարկյալների շարքում մահացության դեպքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում հայտարարում են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները չեն կարող օգտագործել թմրանյութեր: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղարը, այդ ուղղությամբ ՔԿՀ-ում լուրջ աշխատանքներ են տարվում:

Իր հերթին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել է, որ ՔԿՀ-ում աճել են բանտարկյալների շարքում մահացության դեպքերը: «Եթե 2009-ին ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 7 դեպք, ապա 2010-ին` 35»,- ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---