Հայ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Հայկական «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանը, որը մեղադրվում էր կաշառակերության մեջ, ազատ է արձակվել համաներմամբ: Ինչպես հաղորդեցին Հայաստանի արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամլո ծառայությունից, Տիգրան Փոստանջյանն ազատ է արձակվել համաներմամբ:

Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել էր փետրվարի 23-ին կաշառակերության մեղադրանքով: Նրան մեղադրանք էր ներկայացվել այն մասին, որ զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վարչության մարմինների և կոմունալ տնտեսությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, նա 100 հազար դրամի չափով կաշառք է վերցրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---