ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանից Ղարաբաղ կմեկնի` հատելով շփման գիծը

ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանից Ղարաբաղ կմեկնի` հատելով շփման գիծը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն հունիսի 7-ին նախատեսվում է դիտարկում անցկացնել ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում Աղդամ-Բարդա ճանապարհին, հաղորդում է Trend գործակալությունը` մեջբերելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:

Հայկական կողմից դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Մարիուս Պուոջյունասը: Ղարաբաղյան կողմում դիտարկում կանկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը և Խրիստո Խրիստովը:

Դիտարկման ընթացքում նախատեսվում է, որԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչըն անցնելու են ղարաբաղյան կողմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---