ՀՅԴ-ն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում

ՀՅԴ-ն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում

PanARMENIAN.Net - ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Հայաստանի նախագահը կարող է անսպասելի որոշում ընդունել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Նա նման կարծիք է հայտնել, պատասխանելով այն հարցին, թե կարող է ՀՀ նախագահը, տեղյակ չպահելով ՀՀԿ-ին, որոշում ընդունել արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Հովհաննիսյանի խոսքերով, ինչպես իշխանության մեջ, այնպես էլ ՀԱԿ-ում կան մարդիկ, որոնք ոչ միանշանակ են գնահատում իշխանությունների և ՀԱԿ երկխոսությունը:

Նրա խոսքերով, իշխանությունները, անկասկած, պետք է հրաժարական կան` ներողություն խնդրելով ոչ թե առանձին քաղաքական ուժերից, այլ ժողովրդից: «Արտահերթ ընտրություններն անպայման չեն: Այդ ամենը կարելի է անել հերթական ընտրությունների միջոցով»,- ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---