«Մոշի Հրեշները» մանկական օնլայն խաղի օգտագործողների թիվը հասել է 50 միլիոնի

«Մոշի Հրեշները» մանկական օնլայն խաղի օգտագործողների թիվը հասել է  50 միլիոնի

PanARMENIAN.Net - Երկու տարի առաջ ինտերնետում հայտնված «Մոշի Հրեշները» մանկական խաղը այժմ ունի 50 միլիոն օգտագործող։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։

«Մոշի Հրեշները» սոցիալական օնլայն խաղ է, որը թույլ է տալիս 6-12 տարեկան երեխաներին պահել վիրտուալ կենդանիների, զբոսանքի դուրս գալ նրանց հետ «Մոնստրո քաղաք» կոչվող տարածքում, խաղալ խաղեր՝ վաստակելու վիրտուալ արժույթներ և շփվել այլ երեխաների հետ անվտանգ միջավայում։

Խաղը պարունակում է նաև խաղալիքներ, գրքեր, վիդեո խաղեր, Մոշի ամսագիր։ Շուտով «Մոշի Հրեշները» խաղը ավելացնելու է հեռուստատեսային հարթակ, ֆիլմեր, երաժշտություն և այլն։

Մոշի խաղը հիմնադրվել է Լոնդոնյան ստարտափ Mind Candy-ի կողմից, որն ունի 15 միլիոն գրանցված օգտագործող Հյուսիսիային Ամերիկայում։ Ըստ երևույթին ամեն մեկ վայրկյանում գրանցվում է մեկ նոր օգտագործող։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---