Յուրա Մովսիսյան. Ողջ աշխարհը տեսավ, թե ինչի է ընդունակ Հայաստանի հավաքականը

Յուրա Մովսիսյան. Ողջ աշխարհը տեսավ, թե ինչի է ընդունակ Հայաստանի հավաքականը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են Հայաստանի հավաքականին 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ռուսաստանի հետ խաղի ժամանակ, որն ավարտվել է 3:1 հօգուտ ռուսական թիմի:

«Ողջ աշխարհը տեսավ, թե ինչի է ընդունակ Հայաստանի հավաքականը, և մենք մեկնել էինք Ռուսաստան միայն հաղթանակի ետևից: Շնորհակալություն բոլորին մաղթանքների և լավ խոսքերի համար»,- գրել է Մովսիսյանը:

Հաշիվը բացվեց 25-րդ րոպեին, երբ Մովսիսյանի փոխանցումից հետո Մարկոս Պիզելին Իգոր Ակինֆեևի դարպաս ուղարկեց գնդակը, մեկ րոպե անց աչքի ընկավ Պավլյուչեկոն, որն այս խաղում դարձավ հեթ տրիքի հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---