Լյուդմիլա Սարգսյանը մտածում է միայն Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին

Լյուդմիլա Սարգսյանը մտածում է միայն Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին

PanARMENIAN.Net - Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ և նույնիսկ մտքով չի անցնում հերթական ընտրությունների անցկացումը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: «Մենք բացառում ենք, որ հերթական ընտրությունների արդյունքում Հայաստանում կարող է ձևավորվել օրինական իշխանություն»,- ասել է նա: Նա նաև չի բացառել Հայ ազգային կոնգրեսի անհաջողությունն արտահերթ ընտրությունների դեպքում, եթե դրանք տեղի ունենան թափանցիկ ու արդարացի: Միաժամանակ նա հավելել է, որ նա չի պնդում, որ ՀԱԿ-ը խորհրդարանում վերցնելու է ձայների մեծամասնությունը: «Եթե լինեն թափանցիկ և արդար ընտրություններ, ապա ՀԱԿ-ը, հավաքելով ձայների զգալի քանակություն, լուրջ դեր է խաղալու ապագա խորհրդարանում»,- ասել է նա և հավելել, որ ՀԱԿ-ը նորմալ ընտրությունների դեպքում չի հրաժարվի իր մանդատներից, ինչպես դա տեղի է ունեցել Երևանի Ավագանիների համայնքի ընտրությունների ժամանակ, երբ ՀԱԿ-ը, հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են, հրաժարվել է խորհրդում իր տեղերից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---