Համաշխարհային տնտեսական համաժողովում հայ վարչապետը ելույթ կունենա «Հայացք դեպի Ռուսաստան» զեկույցով

Համաշխարհային տնտեսական համաժողովում հայ վարչապետը ելույթ կունենա «Հայացք դեպի Ռուսաստան» զեկույցով

PanARMENIAN.Net - Վիեննայի «Հոֆբուրգ» կոնգրես-կենտրոնում այսօր մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Համաժողովը նվիրված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի, «արաբական գարնան», Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո խնդրր է առաջացել վերանայելու տնտեսական զարգացման և բարեփոխումների հետագա ուղղվածությունը, տարվող քաղաքականությունն ատոմային և վերականգնվող էներգետիկայի, սոցիալական և նորարարական ծրագրերի բնագավառում:

Համագործակցության և տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման և նոր հնարավորությունների բացահայտման խնդիրներն է կոչված լուծելու Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկած Համախարհային տնտեսական իններորդ երկօրյա ֆորումը:

«Գործարարնե'ր, ուղղվեք դեպի արևելք» պայմանական կարգախոսն են առաջարկում համաժողովի մասնակիցները` նկատի ունենալով այն իրավիճակը, որն առկա է Արևելյան Եվրոպայի, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

«Ընդարձակելով ինովացիայի սահմանները» խորագրով հավաքը մեկտեղել է տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքացիական հասարակության և գործարարների ավելի քան 500 ներկայացուցիչներ ողջ աշխարհից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---