«Tez Tour»-ը վերջանակապես լքեց հայկական զբոսաշրջային շուկան, թեև զարգանալու ցանկություն կար

«Tez Tour»-ը վերջանակապես լքեց հայկական զբոսաշրջային շուկան, թեև զարգանալու ցանկություն կար

PanARMENIAN.Net - Ռուսական «Tez Tour» տուրօպերատորը փակել է Հայաստանում իր մասնաճյուղը և լքել տեղի զբոսաշրջային շուկան: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին «Tez Tour»- ի հայկական մասնաճյուղի նախկին աշխատակիցներից մեկը, գործակալությունը փակելու մասին տեղեկատվությունն անակնկալ է եղել հենց աշխատակիցների համար: Աղբյուրի խոսքերով, ռուսական տուրօպերատորն աշխատանքից ազատել է Հայաստանում բոլոր աշխատակիցներին: Սակայն նա հավելել է, որ մինչև փակելու որոշում ընդունելը ղեկավարությունը լուրջ մտադրություններ է ունեցել Հայաստանում զբոսաշրջության զարգացման ոլորտում: «Նրանք պատրաստվում էին երկրում կառուցել հյուրանոց, ինչպես նաև զարգացնել երկրում արտագնա զբոսաշրջությունը»,- ասել է գործակալության նախկին աշխատողը:

Ավելի վաղ Tourprom.ru կայքը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հայկական մասնաճյուղը փակելու մասին որոշումն ընդունվել է տեղի ուժային կառույցների ճնշման տակ, որոնց հսկողության տակ է գտնվում զբոսաշրջային բիզնեսը, միաժամանակ վերջիններիս օգտին դրամ շորթելով ռուսական ընկերություններից: «Հայկական շուկայից հեռանալու որոշումն անցյալ տարի շուկայից հեռացած «Magic Time» զբոսաշրջային ֆիրմայի պատմության շարունակությունն է, որը մեզ խոշոր գումար էր պարտք և փորձում էր ուժային կառույցների օգնությամբ ճնշում գործադրել մեզ վրա, որպեսզի մենք հետագայում ևս իրենց զբոսաշրջիկներին սպասարկենք գրեթե անվճար: Երբ բոլոր հարցերը լուծվում են ոչ իրավական դաշտում, այլ հայկական «հասկացություններով», մենք այս տարածաշրջանում աշխատանքը շարունակելու իմաստ չենք տեսնում»,- հայտարարել է «Tez Tour» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Բուրտինը: Հայաստանում «Tez Tour» ընկերության աշխատանքը գրեթե կաթվածահար էր եղել տեղի ուժային կառույցների կողմից, որոնք կատարում են «Magic Time» զբոսաշրջային ֆիրմայի պատվերը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---