Պե՞տք է արդյոք Հայաստանին արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների էշելոն

Պե՞տք է արդյոք Հայաստանին արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների էշելոն

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա է արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության դիվերսիֆիկացիայի խնդիր, հունիսի 9-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ձեռնարկատերերի և արդյունաբերողների միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, այսօր ներկրումը արտահանումից ավել է 20-25 տոկոսով և այդ միտումը պահպանվում է վերջին 5-6 տարիների ընթացքում: Նրա խոսքերով, Հայաստանից արտահանվող արտադրանքի 80 տոկոսը ներկայացված է 15 ապրանքներով, որոնց շարքում` լեռնահանքային արդյունաբերության արտադրանք, կոնյակ, ոսկի և այլն: «Մենք ունենք արտադրությունը դիվերսիֆիկացնելու խնդիր»,- ասել է նա:

Գագիկ Մակարյանն այս խնդրի երկու մոտեցում է տեսնում. կամ Հայաստանում պետք է մշակել արտահանման զարգացման հայեցակարգ և ստեղծել արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների էշելոն, որոնք կարող են նվաճել արտաքին շուկան կամ հետևողականորեն զարգացնել բիզնես-միջավայրը, ինչն էլ անում է երկրի կառավարությունը: Արդյունքում բիզնեսը կունենա պոտենցիալ իր արտահանման հնարավորություններն ընդլայնելու համար:

3  09.06.11 - Հայաստանի Ձեռնարկատերերի և արդյունաբերողների միության տնօրեն Գագիկ Մակարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---