Ազատ է արձակվել հայկական ընդդիմության ևս մեկ կողմնակից Սարգիս Հացպանյանը

PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմության կողմնակից Սարգիս Հացպանյանը, որը գտնվում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, այսօր առավոտյան ազատ է արձակվել:

Ինչպես հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը, Հացպանյանն ազատ է արձակվել ոչ թե նախագահի կողմից հայտարարված համաներումով, այլ պատժի ժամկետը լրանալու հետ կապված:

Սարգիս Հացպանյանը «կեղծ մատնության» համար պատապարտվել էր 3.5 տարի ազատազրկման:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---