Տիգրան Սարգսյան. ՀՀ-ի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից

Տիգրան Սարգսյան. ՀՀ-ի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից

PanARMENIAN.Net - Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ: Անդրադառնալով մաքսային միությանը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հնչեցրել է այդ հարցը. Հայաստանի համար անիմաստ է անդամակցել մաքսային միությանը` ելնելով տնտեսական պատճառներից: Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից, երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն:

«Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որովհետև մենք չունենք ընդհանուր սահման այդ մաքսային միության հետ: Համաշխարհային փորձում չկա այնպիսի օրինակ, որ չունենալով ընդհանուր սահմաններ, ստեղծվեն կամ անդամակցեն մաքսային միությունների, քանի որ կորում է այն տնտեսական օգուտը, որը դուք կունենաք, եթե ձեր ապրանքը հատում է սահմանն առանց մաքսային զննման: Այն պատճառով, որ մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով և մաքսային բոլոր գործողությունները պետք է անցկացնենք, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին: Իսկ դա նշանակում է որոշակի փոփոխություններ տնտեսական կառուցվածքում, և դրան շատ դժվար է գնահատական տալ»,- ասել է ՀՀ պատվիրակության ղեկավարը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---