Արցախը Կազանում նախագահների եռակողմ հանդիպումից ոչ մի առաջընթաց չի ակնկալում

Արցախը Կազանում  նախագահների եռակողմ հանդիպումից ոչ մի առաջընթաց չի ակնկալում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի համար առայժմ ոչ մի նախադրյալներ չկան, գտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Այդ մասին նա PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել` մեկնաբանելով որոշ փորձագետների կարծիքները` հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո բանակցություններում հնարավոր լուրջ առաջընթացի մասին: «Առաջընթացի համար առայժմ ոչ մի նախադրյալներ չկան: Առաջին հերթին խախտված է բանակցությունների ձևաչափը: Եվ եթե չի մասնակցում կարևորագույն կողմերից մեկը` Արցախը, ապա ո՞րն է տրամաբանությունը: Ի՞նչ առաջընթաց կարող է լինել»,- ընդգծել է Բաբայանը: Նա նշել է, որ բավական տարօրինակ իրադրություն է ստեղծվել, քանի որ համաձայնությունները պետք է կյանքի կոչի Արցախը, որն ինքը չի մասնակցում բանակցություններին:

Բաբայանի խոսքով, հակամարտության կողմերի միջև լուրջ տարաձայնություններ և միևնույն սկզբունքների հանդեպ տարբեր մոտեցումներ կան: Մասնավորապես, նա նկատել է, որ Արցախում և Ադրբեջանում յուրովի են մեկնաբանում ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը և այլն: «Ես առաջընթացի համար որևէ նախադրյալ չեմ տեսնում` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ Բաբայանը նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշման մասին, որի համաձայն Ղարաբաղը «պետք է Ադրբեջանի կազմում մնա»: «Դա ոչ միայն իրապաշտական չէ, այլև ինչ-որ առումով համանախագահների ջանքերի չարաշահում է, որովհետև նման փիլիսոփայությունը չի կարող դրական արդյունքի հանգեցնել»,- նկատել է նա:

14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---