Գործադիրն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ անցկացնել, այդ թվում` միջազգային պայմանագրերի վավերացման համար

Գործադիրն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ անցկացնել, այդ թվում` միջազգային պայմանագրերի վավերացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 10-ի նիստում հանդես է եկել հունիսի 20-ից 27-ը Ազգային Ժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկով: Ինչպես հաղորդել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտահերթ նիստի օրակարգի վերաբերյալ քվեարկության հարցը ներկայումս քննարկվում է պատգամավորների կողմից:

Խորհրդարանական գարնանային նստաշրջանն ավարտվել է մայիսի 27-ին, և Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել մի շարք կարևոր միջազգային համաձայնագրերի, որոնք անհրաժեշտ է համարել ներկայացնելու հաստատման: դրանց թվում է «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որը ստորագրվել է հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Վիեննա կատարած այցի շրջանակներում Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում:

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը: Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միաջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: 20 միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---