Մադրիդյան սկզբունքների առնչությամբ Արցախի վերապահումներն ուժի մեջ են մնում

Մադրիդյան սկզբունքների առնչությամբ Արցախի վերապահումներն ուժի մեջ են մնում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության խորհրդարանը որոշակի վերապահումներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների առնչությամբ: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ղարաբաղի խորհրդարանի քաղաքական ուժերը հայտարարություն էին ընդունել, որտեղ ներկայացված է, թե որ հարցերի հետ համաձայն չէ արցախյան կողմը:

«Այդ առաջարկները մշտապես փոխվում են, և այժմ դժվար է ասել, թե դրանք ինչ տեսք ունեն: Սակայն մեր վերապահումներն ուժի մեջ են»,- հայտնել է ԼՂՀ ԱԺ խոսնակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---