Հայաստանի կենդանիների պաշտպանները նամակով դիմել են երկրի խորհրդարանին

PanARMENIAN.Net - Հասարակական կազմակերպությունները «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնի» հետ միասին Երևանում երթ են անցկացնում: Ակցիայի մասնակիցները, դիմակներ հագած, կրում են թափառող և անտուն կենդանիներին պաշտպանելու կոչ անող ցուցապաստառներ:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքերի վայրից, երթի մասնակիցներն արդեն նամակը հանձնել են Հայաստանի խորհրդարան` պահանջելով հանդես գալ Կենդանիների իրավունքների պաշտպանության կոնվենցիային միանալու օրենսդրական նախաձեռնությամբ:

Ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվել են Պուշկինի փողոց, այնտեղից ուղևորվելու են քաղաքապետարան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---