Տիգրան Խզմալյանը կանխագուշակում է Հայաստանի երրորդ հանրապետության վախճանն ու չորրորդի ստեղծումը

Տիգրան Խզմալյանը կանխագուշակում է Հայաստանի երրորդ հանրապետության վախճանն ու չորրորդի ստեղծումը

PanARMENIAN.Net - Այժմ Հայաստանում երրորդ հանրապետության վախճանի և չորրոդի ստեղծման գործընթացներ են ընթանում: Այդ մասին Երևանում հայտարարել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա, երրորդ հանրապետությունն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրրները: «Եթե չեմ սխալվում, մենք կլինենք երրորդ հանրապետության վախճանի ականատեսները, երրորդ հանրապետության թրթուրը կվերածվի թիթեռի, որի ազգային թևերից մեկը կլինի Սփյուռքը»,-հայտարարել է նա:

Այն հարցին, թե ինչ մեթոդներով է ստեղծվելու չորրորդ հանրապետությունը, Խզմալյանն ասել է, որ դա կախված կլինի իշխանությունների գործողություններից: Նա նշել է նաև, որ բռնատիրական ժողովրդավարությունը սպառել է իրեն, որի մասին են վկայում վերջին իրադարձությունները Վրաստանում:

Տիգրան Խզմալյանը նաև մեկնաբանել է իր այցը ԱՄՆ «Սարդարապատի» մեկ այլ անդամ Գարեգին Չուգասզյանի հետ: Ըստ նրա, Վաշինգտոնում նրանք հանդիպել են Պետդեպարտամենտի, ԱՄՆ Կոնգրեսի, «Կարնեգի» հիմնադրամի, Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչների հետ, իսկ Լոս Անջելեսում՝ հայ համայնքի հետ: Խզմալյանի խոսքերով, իրենք անաչառ տեղեկություններ են տրամադրել իրենց զրուցակիցներին հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ և ներկայացրել հետագա զարգացումների սեփական տեսակետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---