Մանոյան. Թուրքիան ընտրություններից հետո էլ չի փոխի վերաբերմունքը հայ-թուրքական գործընթացի հանդեպ

Մանոյան. Թուրքիան ընտրություններից հետո էլ չի փոխի վերաբերմունքը հայ-թուրքական գործընթացի հանդեպ

PanARMENIAN.Net - Պետք չէ փոփոխություններ ակնկալել հայ-թուրքական գործընթացի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի առումով հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա նշել է, որ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը կարգավորված չէ, պետք չէ առաջընթաց ակնկալել հայ-թուրքական գործընթացում: Մանոյանը նշել է նաև, որ նույնիսկ ավելի շատ քվեներ ստանալով, քան նախորդ ընտրություններում, Արդարության ու զարգացման կուսակցությունն ավելի քիչ մանդատներ կունենա ապագա խորհրդարանում:

Մանոյանը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ունենալ այդ հարցում: Նա մասնավորապես հիշեցրել է, որ Ադրբեջանն մինչ օրս չի միացել Nabucco-ի վերաբերյալ Թուրքիայի ու մի շարք եվրոպական երկրների համաձայնագրին՝ իր համար Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու ևս մեկ լծակ թողնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---