Կիրո Մանոյանը Կազանից հետո լուրջ առաջընթաց չի ակնկալում Ղարաբաղի շուրջ բանակցություններում

Կիրո Մանոյանը Կազանից հետո լուրջ առաջընթաց չի ակնկալում Ղարաբաղի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը լուրջ առաջընթաց չի ակնկալում Ղարաբաղի շուրջ բանակցություններում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Կազանում կայանալիք հանդիպման արդյունքում: «Ադրբեջանի դիրքորոշումը խոչընդոտ է համաձայնագրի համար և հիմքեր չկան մտածելու, որ այն կփոխվի մինչև հունիսի 25-ը»,-հայտարարել է Մանոյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա հավելել է, որ միջազգային հանրության ճնշումն աճել է, սակայն, «ոչ այնքան, որ ստիպի կողմերին իրենց կամքին հակառակ ստորագրել համաձայնագիրը»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի կունենա հունիսի 25-ին Կազանում: Հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Վերջին հանդիպումն այդ ձևաչափում տեղի է ունեցել 2011թ. մարտի 5-ին Սոչիում, որի արդյունքում հռչակագիր չի ընդունվել:

Նախագահներ Մեդվեդևը, Օբաման ու Սարկոզին կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին «քաղաքական կամք դրսևորել ու ավարտել աշխատանքը հիմնական սկզբունքների վրա հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթնաժողովի ժամանակ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---