«ԱրմենՏել»-ն ընդլայնել է 3G ցանցի տարածումը

«ԱրմենՏել»-ն ընդլայնել է 3G ցանցի տարածումը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի 3G ցանցի ընդլայնման մասին: 2011թ-ի հունիս ամսվա դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Վայք, Դիլիջան, Իջևան, Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Արամուսում, Բալահովիտում, Գառնիում, Ձորաղբյուրում և Նոր Հաճնում:Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել է այդ քաղաքներում գործող երրորդ սերնդի ցանցի հզորությունը:

«ԱրմենՏել» -ը մոտակա մեկ ամսվա ընթացքում 3G ցանցը կգործարկի նաև Ագարակում, Աշոցքում, Բերդում, Եղեգնաձորում, Քաջարանում, Մարալիկում, Մեղրիում, Նոեմբերյանում, Սիսիանում, Սանահինում, Ստեփանավանում, Թալինում, Տաշիրում և Ճամբարակում:

«ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է հերթական անգամ հայտարարել ՀՀ մարզերում 3G ցանցի ինչպես աշխարահագրության, այպես էլ հզորության ընդլայնման մասին: Երրորդ սերնդի ցանցում կատարված զգալի ներդրումների շնորհիվ։ Մենք ապահովում ենք որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և այլ ժամանակակից ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել»-ն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---