Թուրքերը գնալով ավելի շատ են օժանդակում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքերը գնալով ավելի շատ են օժանդակում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքական հասարակությունը գնալով ավելի շատ է օժանդակում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, ինչպես ցույց են տվել թուրքական TESEV կենտրոնի սոցիալական հարցման արդյունքները, հարցվածների 50%-ը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարին, իսկ 40%-ը` հայ-թուրքական սահմանի բացմանը:

Այս համատեքստում հայ փորձագետը հաղորդել է նաև, որ հարցված քրդերի 58%-ը նույնպես հանդես է եկել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման օգտին: «Այսօրվա դրությամբ թուրքական հասարակությունը գնալով ավելի շատ է օժանդակում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գաղափարին, քան թուրքական խորհրդարանը»,- ասել է Կիրակոսյանը:

Նա հաղորդել է նաև, որ թուրքական կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ թուրքական հասարակության համար ամենաբարեկամական երկիրը Իրանն է, իսկ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնողների թվում նշվել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Ինչպես նշել է Կիրակոսյանը, Հայաստանն այդ ցուցակում չի հայտնվել, ինչն ինքնին դրական երևույթ է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---