Յուրա Մովսիսյանը խփել է իր երրորդ գոլը «Կրասնոդարի» կազմում15 հունիսի 2011 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Կրասնոդարը», որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հանդիպել է «Վոլգայի» հետ: Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Մովսիսյանը, այնուհետև նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դա Յուրա Մովսիսյանի երրորդ գոլն էր «Կրասնոդարի» կազմում: Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ արագ գոլը թույլ տվեց նրանց պաշտպանվել: «Միայն երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք ճնշում գործադրել և ավելի բարձր մակարդակի խաղ ցույց տալ: Մենք առաջնությունում առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ տարանք, ինչը շատ կարևոր է դերբիից առաջ»,-Մուսլինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: «Կրասնոդարը» 17 միավոր է հավաքել և 9-րդ տեղն է գրավում մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունիսի 18-ին Կրասնոդարի մյուս «Կուբան» թիմի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |