Յուրա Մովսիսյան. Չեմ սիրում կանխատեսումներ անել, սակայն, բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մեր թիմը հաղթի

Յուրա Մովսիսյան. Չեմ սիրում կանխատեսումներ անել, սակայն, բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մեր թիմը հաղթի

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կիսել է իր տպավորությունները 13-րդ տուրի «Վոլգայի» հետ խաղից:

«Ուրախ եմ, որ գնդակ խփեցի, սա կարևոր հաղթանակ էր: Եթե մենք միավորներ կորցնեինք, կզիջեինք մեր դիրքերը: Պետք էր հաղթել»,-Մովսիսյանին է մեջբերում sports.ru-ն:

Այս տուրում Կրասնոդարը» 4:2 հաշվով հաղթեց «Վոլգային», առաջին գոլը երրորդ րոպեին խփեց Մովսիսյանը: Այժմ թիմը 17 միավորով գրավում է 9-րդ տեղը:

Մովսիսյանը խոստացել է, որ դեռ ցույց կտա, թե ինչի է ընդունակ: «Չգիտեմ, թե քանի գնդակ կխփեմ արդյունքում: Չեմ սիրում կանխատեսումներ անել, սակայն, բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մեր թիմը հաղթի: Կաշխատեմ խփել որքան հնարավոր է շատ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---