Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան կշարունակի միջամտել ղարաբաղյան գործընթացին

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան կշարունակի միջամտել ղարաբաղյան գործընթացին

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ նախադրյալներ չկան Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցության (ԱԶԿ) Հայաստանի հարցում քաղաքականության փոփոխման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան չի փոխի մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի դեռ ղարաբաղյան գործընթացում չկան իր համար կարևոր առաջխաղացումներ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, թուրքական կողմը չի բացի սահմանը և չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»,-վստահ է թուրքագետը:

Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան միաժամանակ կշարունակի միջամտել ղարաբաղյան կարգավորմանը՝ ցանկանալով միջնորդի դեր ստանձնել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---