«Աշխարհն առանց սովի» կարգախոսով երթը տեղի կունենա հունիսի 17-ին Երևանում

PanARMENIAN.Net - Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը աշխարհի 70 երկրներում սկսում է համաշխարհային արշավ` Աշխարհն առանց սովի (GROW արշավ) կարգախոսով, որի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում:

Ինչպես հաղորդել են երթի կազմակերպիչները, ակցիան կմեկնարկի հունիսի 17-ին` ժամը 9:00-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շենքի մուտքի մոտ, իսկ ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կսկսվի ստորագրահավաք ակցիան, որի նպատակն է «քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնել երկրում որոշումներ կայացնողներին»: Աղբյուրի համաձայն, արշավի կազմակերպիչները հանդես կգան տեղական արտադրության ընդլայնման օգտին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---