Սասուն Միքայելյանը ոչ մի լավ բան չի ակնկալում ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունից

Սասուն Միքայելյանը ոչ մի լավ բան չի ակնկալում ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունից

PanARMENIAN.Net - «Ես ընդդիմության ու իշխանությունների միջև երկխոսության կողմնակից եմ, սակայն, ոչ մի լավ բան չեն ակնկալում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, ԱԺ նախկին պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի կողմնակից Սասուն Միքայելյանը:

Միքայելյանն ասել է նաև, որ մինչ շաբավթա ավարտը ընդդիմությունը ակնկալում է իշխանություններից պատասխան ստանալ հետագա երկխոսության վերաբերյալ: Նախկին պատգամավորը նշել է նաև, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի երկրում անցնեն նորմալ և լեգիտիմ ընտրություններ, ապացուցելու համար միջազգային հանրությանը, որ Հայաստանն ընտրել է ընտրությունների անցկացման քաղաքակիրթ տարբերակը:

Անդրադառնալով ՀՀՇ նախկին անդամների կողմից վերջերս ձևավորված «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը՝ Միքայելյանն ասել է, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի ազդի ոչ ՀՀՇ-ի, ոչ ՀԱԿ-ի վրա: Ըստ նրա, ժամանակը ցույց կտա, թե հատկապես ով է ձևավորել այդ կուսակցությունը: Ընդ որում Միքայելյանն ընդգծել է, որ որքան շատ ՀԱԿ-ը մաքրի իր շարքերը, այնքան լավ կլինի կոնգրեսի համար:

4  15.06.11 - ՀԱԿ-ի ակտիվիստ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---