ՀԴԿ-ն ու Հնչակյանները ցանկանում են միավորել ձախ ուժերին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար

ՀԴԿ-ն ու Հնչակյանները ցանկանում են միավորել ձախ ուժերին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ցանկանում են միավորել ձախ ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, այժմ անհրաժեշտ է միավորել ձախ ուժերին, ինչը թույլ կտա հավասարակշռել Հայաստանի քաղաքական դաշտը: Սարսգյանը նշել է, որ իշխանությունը աջակենտրոն ուժերի ձեռքում է, իսկ ընդդիմության մեջ աջ ուժերն են: Ըստ նրա, ձախ ուժերի միավորման նպատակն է ներկայացնել «քաղաքական կուրսի այլընտրանքային տարբերակը»:

Սարգսյանն ասել է նաև, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ձախ ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի, Կոմկուսի և այլ կուսակցությունների հետ: Նա հավելել է նաև, որ նրանց միավորումը մտադիր է համագումար հրավիրել հուլիսի սկզբին, որտեղ կհստակեցվի հետագա գործողությունների ծրագիրը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---