Ադրբեջանցի զինվորները որոշել են վերացնել միմյանց

Ադրբեջանցի զինվորները որոշել են վերացնել միմյանց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանակի Թովուզի շրջանի Շամկիրի ռազմական ստորաբաժանման զինծառայողը սպանել է մեկ այլ զինծառայողի:

Ինչպես հայտնում է AZE.az-ը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, մահացու ելքով միջադեպը տեղի է ունեցել Մարդան Արիֆ օղլու Բաշիրովի ու Վուսալ Իլգար օղլու Ալիզադեի միջև: Հունիսի 16-ին Մարատ Բաշիրովը դիպուկահարի զենքից սպանել է Վուսալ Ալիզադեին:

Բաշիրովը զինակոչվել է Ագդերեի զինկոմիսարիատի, իսկ Վուսալ Ալիզադեն՝ Բաքվի Սաբաիլի շրջանից:

Աղստաֆայի շրջանի Շամկիրի ստորաբաժանումում տեղի է ունեցել մեկ այլ միջադեպ. հունիսի 16-ին ենթասպա Քյանան Էթիղադ օղլու Մուրադովը, մոտոցիկլետ վարելիս բախվել է ծառին և տեղում մահացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---