Վախճանվել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրի, հայազգի իրավապաշտպան Ելենա Բոները![]() 19 հունիսի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Բոստոնում մահացել է հասարակական գործիչ, իրավապաշտպան, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրի Ելենա Բոները: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»: Նա 88 տարեկան էր, մահացել է հունիսի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել հաջորդ օրը: Ծագումով հայ Ելենա Բոները ծնվել էր Թուրքմենստանում իսկզբանե կրելով Լուսիկ Ալիխանովա անունը: Նրա հորը` «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, գնդակահարել էին 1938-ին: 1960-ականներին Բոները ներգրավվել է իրավապաշտպան գործունեությունում: 1970-ին, դատական նիստերից մեկի ժամանակ, ծանոթացել է ու կյանքը կապել է Անդրեյ Սախարովի հետ: 1975-ին Բոներն էր ամուսնուն ` Օսլոյում ներկայացնում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ: 1987-ին` Սախարովի մահից հետո ղեկավարում էր նրա անվան հիմնադրամը: Ելենա Բոները վերջին տարիներին ապրում էր Միացյալ Նահանգներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |