Փախստականների հարցերով ՄԱԿ ԳՀՎ զեկույց. Աշխարհում փախստականների 80 տոկոսը գտնվում է զարգացող երկրներում20 հունիսի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ նկատվում է հավասարակշռության խախտում փախստականներին միջազգային օգնության տեղաբաշխման հետ կապված. աշխարհում փախստականների 4/5-ին ընդունում են զարգացող երկրները արդյունաբերական զարգացած երկրներում փախստականների դեմ տրամադրությունների աճի ֆոնի վրա: Այդ մասին ասվում է փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչության այսօրվա զեկույցում: «Գլոբալ միտումներ, 2010թ.» փախստականների հարցերով ՄԱԿ ԳՀՎ զեկույցում ասվում է, որ փախստականների մեծ մասը գտնվում են Պակիստանում, Իրանում և Սիրիայում (համապատասխանաբար 1.9 մլն, 1.07 մլն և 1.005 մլն մարդ): Երկրների ցուցակը, որոնք նման դրության լուրջ տնտեսական հետևանքներ ունեն, գլխավորում է Պակիստանը, որտեղ Համախառն ազգային արտադրանքի յուրաքանչյուր դոլարին բաժին է ընկնում 710 փախստական: Երկրորդ տեղում Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն է և Քենիան (475 և 247 փախստականներ համապատասխանաբար): Համեմատության համար Գերմանիայում Համախառն ազգային արտադրանքի յուրաքանչյուր դոլարին բաժին է ընկնում 17 փախստական: «Մեզ անհանգստացնում են փախստականների տեղաբաշխման մասին սխալ պատկերացումները և միջազգային պաշտպանության համակարգը»,- ասել է Անտոնիու Գուտերիշը` փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |