Ազգագրագետը համեմատում է հայ փախստականների հանդեպ ՄԱԿ-ի և հայկական խաչքարերի հանդեպ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերաբերմունքը

PanARMENIAN.Net - Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը զուգահեռ է անցկացնում Ադրբեջանից հայ փախստականների հանդեպ ՄԱԿ-ի վերաբերմունքի և հայկական խաչքարերի հանդեպ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերաբերմունքի միջև: «Ի՞նչն է խանգարում ՄԱԿ-ին աչք փակել փախստականների խնդիրների վրա, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն աչք փակեց Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման վրա»,- հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Խառատյանը կտրուկ քննադատության է ենթարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Ֆրանսիայում վերջինիս կենտրոնական գրասենյակում «Խաչքարերի արվեստ» լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված խաչքարերի տեղանուններով վահանակները հանելու համար: Նա կտրուկ է արտահայտվել նաև հայկական իշխանությունների մասին, որոնք ուշադրություն չեն դարձնում Ադրբեջանից հայ փախստականների խնդիրների վրա` հիշեցնելով, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը փախստականների քաղաքական խնդիր չունի»: Նրա խոսքով, փախստականներին տարբեր մեթոդներով պարտադրում են Հայաստանի քաղաքացիություն ընդունել և հրաժարվել փախստականի կարգավիճակից, և 80 հազ. փախստականներ արդեն ընդունել են ՀՀ քաղաքացիություն:

Հունիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում անցկացվող գիտաժողովների շրջանակներում Փարիզում բացված «Խաչքարերի արվեստ»լուսանկարչական ցուցահանդեսի բացման օրն այցելուներին տհաճ անակնկալ էր սպասում: Ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են գտնվել Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, հյուրերը տեսել են, որ յուրաքանչյուր խաչքարի տեղանուններով վահանակներն առանց բացատրությունների հանվել են կազմակերպիչների կողմից: Լուսանկարների տակ տեղադրվել են միայն դրանց տարեթվերը: Հանվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը, որն ամրացված է եղել Հայաստանի դրոշի կողքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---