Հայաստանում դրական են գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում

Հայաստանում դրական են գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Իրանի հավասարակշռված դիրքորոշումը դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Նրա խոսքերով, Իրանը, որը սահմանակից է ԼՂ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հետ, չի կարող շահագրգռված լինել տեղի ունեցող գործընթացներում, քանի որ նրա համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանի կայունությունը:

Մինասյանը չի բացառել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ:

Իրանի նախագահն ավելի վաղ զանգահարել էր Հայաստանի նախագահին: Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցեր: Շոշափվել են նաև տարածաշրջանային հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:

Փորձագետների շրջանում կարծիք կա, որ զրույցների օրակարգում եղել է Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---