Հայաստանում հանքավայրերի շահագործման պատճառով աճում է աուտիզմով երեխաների թիվը

Հայաստանում հանքավայրերի շահագործման պատճառով աճում է աուտիզմով երեխաների թիվը

PanARMENIAN.Net - Հայաստանում մեծաքանակ հանքավայրերի շահագործման պատճառով աճում է աուտիզմով երեխաների թիվը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով, բժիշկները բազմիցս հայտարարել են, որ աուտիզմի պատճառներից մեկը սննդամթերքում և ջրում ծանր մետաղների առկայությունն է: Այդ առումով նա ընդգծել է, որ աղտոտված ջրային պաշարները նույնպես բարձրացնում են սննդամթերքի աղտոտվածությունը: Դանիելյանը նշել է, որ մասնավորապես Սյունիքում սննդամթերքն աղտոտված է ծանր մետաղներով: «Ախթալայի պոչամբարն այնպիսի վիճակում է գտնվում, որ Ախթալայի գետակն այլևս չի կարելի անվանել գետակ»,- նշել է նա:

Միաժամանակ հայ փորձագետը նշել է, որ հանքավայրերի շահագործումը նաև նվազեցնում է երկրում զբոսաշրջության զարգացման հնարավորությունը: «Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին, սակայն նրանց վանում է աղտոտված շրջակա միջավայրը»,- ասել է նա և հավելել, որ նման շրջակա միջավայրով անհնար է զարգացնել զբոսաշրջությունը: Այդ առումով նա նշել է, որ դա է դարձել պատճառներից մեկը, որ Տաթևում զբոսաշրջությունը չի զարգանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---