Nokia ներկայացրել է նոր MeeGo համակարգով աշխատող Nokia N9 սմարթֆոնը

Nokia ներկայացրել է նոր MeeGo համակարգով աշխատող Nokia N9 սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Այսօր Սինգապուրում կայացած Nokia Connection միջոցառմանը Nokia-ն ներկայացրել է N9 սմարթֆոնը։ Այս մասին հաղորդում է Nokia-ի պաշտոնական բլոգը։

Nokia N9-ը MeeGo համակարգի վրա հիմնաված սմարթֆոն է, այն առաջին սմարթֆոնն է երբևէ, որ չունի ընդհանրապես որևէ կոճակ և ամբողջապես զգայուն է (touch):

Արգելափակումն ապաակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է երկու անգամ թեթևակի դիպչել էկրանին։ Այն ունի գեղեցիկ 3,9 մատնաչափ էկրան, իսկ հեռախոսն ինքը բարձրակարգ պոլիկարբոնատից է։

Nokia N9-ը կլինի երեք գույնի՝ սև, երկնագույն և մորեգույն (magenta): Կարելի է ընտրել 16GB կամ 64GB ծավալով տարբերակը։ Օգտագորոծողի ինտերֆեյսը նույնպես հարմար է, ունի 3 էկրանի հնարավորություն։

Nokia N9-ը հագեցած է 8MP տեսաֆոտոխցիկով և ամենաարագ վեբ-բրաուզերով։ HTML5-ը հոլովակ նայելու և վեբ ծրագրերի արագ աշխատանքի հնարավորություն է տալիս։

The Nokia N9-ը ներառում է նաև Nokia քարտեզների վերջին տարբերակը։

The Nokia N9-ը հասանելի կլինի արտասահմանյան խանութներում այս տարվա վերջում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---