Ռազմական հոգեբան. Կազանի հանդիպումից հետո Ղարաբաղում պատերազմ չի լինի

Ռազմական հոգեբան. Կազանի հանդիպումից հետո Ղարաբաղում պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չպետք է լինեն, քանի որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախկինի պես անփոփոխ է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:«Կազանի հանդիպումից առավելագույնը կարելի է սպասել նոր փաստաթղթի ընդունում կամ հայտարարություն, որը բացառում է ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասել է Ջամալյանը:

Նա համոզված է, որ Կազանի հանդիպումից հետո Ղարաբաղում պատերազմ չի լինի: Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցությունը ռազմական ներուժի առումով չի փոխվել, և, հետևաբար, մռայլ կանխատեսումների համար հիմքեր չկան:

«Պատերազմի վերսկսման իրական վտանգը միշտ առկա է: Շփման գծում լարվածությունն, անշուշտ, կպահպանվի, բայց Ադրբեջանն արկածախնդրության չի գնա: Ես համոզված եմ դրանում»,- ասել է մասնագետը;

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---