Ահմադինեժադ. Արևմուտքը չի կարող խանգարել Իրանին ատոմային ռումբ ստեղծել

Ահմադինեժադ. Արևմուտքը չի կարող խանգարել Իրանին ատոմային ռումբ ստեղծել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել է, որ Թեհրանը շահագրգռված չէ ատոմային ռումբի ստեղծման հարցում, սակայն եթե ցանկանա նման բան անել, Արևմուտքը չի կարողանա նրան կանգնեցնել: Հունիսի 23-ին պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ եթե իր կառավարությունը զբաղվեր միջուկային զենքի մշակմամբ, ապա կհայտարարեր այդ մասին:

Ահմադինեժադի նոր մեկնաբանությունները համալրեցին այն հայտարարությունների շարքը, որոնցում Թեհրանը ժխտում է միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ իր մտադրությունները և պնդում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում:

Հունիսի 21-ին Իրանի միջուկային գործակալության ղեկավարը Վիեննայում հանդիպել էր Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիո Ամանոյի հետ: Վերջինս քննադատաբար է վերաբերվում Իրանի միջուկային ծրագրերին: Հանդիպումը կայացել էր միջուկային անվտանգության մեկշաբաթյա խորհրդաժողովի շրջանակում, հաղորդում է VOANews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---