«Բանանցը» պայմանագիր կնքեց ուկրաինացի դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ

«Բանանցը» պայմանագիր կնքեց ուկրաինացի դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ

PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի մեկնարկից առաջ Երևանի «Բանանցը» պայմանագիր կնքեց դարպասապահ Դմիտրի Նեպոգոդովի հետ, ով հանդես կգա Հայաստանի փոխչեմպիոնի կազմում վարձավճարով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

23-ամյա դարպասապահը հայկական թիմ է տեղափոխվում Դոնեցկի «Մետալուրգից», որի կազմում Ուկրաինայի անցյալ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում: Նեպոգոդովը ժամանակին եղել է Մարսելի «Օլիմպիկի» դարպասապահը, չնայած, այս թիմի կազմում չի հասցրել մասնակցել պաշտոնական հանդիպումների:Միևնույն ժամանակ Նեպոգոդովը հանդես է եկել Ուկրաինայի տարբեր տարիքային ազգային հավաքականներում: Ուկրաինացի դարպասապահը, որի հասակն է 197սմ, «Բանանցի» կազմում արդեն կարող է մասնակցել Եվրոպայի լիգայի հանդիպումներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բանանցի» հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը մոտակա մեկ ամսվա ընթացքում բացակայելու է, Նեպոգոդովի տրանսֆերն անկասկած կարևոր է և ճիշտ ժամանակին, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---