Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ Իրանի նկատմամբ պատժամիջոցների համար: Ռուսաստանի ԱԳՆ կարծում է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից ներմուծված նոր պատժամիջոցները կարող են վնասել ռուսական շահերին:

Մոսկվան հանդես է եկել նման հայտարարությամբ Վաշինգտոնի այն որոշումից հետո, որն արգելել է համագործակցությունն իրանական Iran Air ավիաընկերության և Tidewater Middle East Company նավահանգստային օպերատորի հետ: Ամերիկյան իշխանությունների կարծիքով, այդ կառույցները ներգրավված են զենքի տեղափոխման մեջ:

«Նման գործողությունները, որոնք հիմնված են ԱՄՆ օրենսդրությունը երկրից դուրս կիրառելու վրա, ստեղծում են իրավիճակ, որի դեպքում հարվածի տակ կարող են հայտնվել ռուսական բիզնես կառույցները, որոնք համագործակցում են նշված ընկերությունների հետ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---