Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Վրաստան

Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Վրաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 28-29 աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն, դա կլինի Հայաստանի ԱԳ նախարարի պատասխան այցը:

«Մենք ուրախ ենք, որ այդքան ինտենսիվ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Բարձր մակարդակի հանդիպումներում քննարկվելու են երկկողմանի և բազմակողմանի համագործակցության հարցեր»,- նշել է Նինո Կալանդաձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---