Ստեփան Սաֆարյանը չի հավատում, որ Ղարաբաղում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները

Ստեփան Սաֆարյանը չի հավատում, որ Ղարաբաղում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է փոխի իր հայեցակարգը Ղարաբաղի հարցում, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Բավական է մի փոքր ավելանա ճնշումը կամ փակուղային իրավիճակ ստեղծվի բանակցող կողմերի համար և խուսանավելու հնարավորություն այլևս չի լինի»,-հայտարարել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը Կազանում: Նա նշել է, որ Կազանում փաստաթուղթ չստորագրելու համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը: Սաֆարյանը հավելել է նաև, որ մի շարք պատճառներով չի հավատում, որ Կազանի հանդիպումից հետո Ղարաբաղում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները, սակայն, ընդգծել է, որ դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է կորցնի զգոնությունը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---