Հայ լեռնագնացները կնվաճեն Իրանի ամենաբարձր լեռը

PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 1-ից իր գործունեությունը սկսեց Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան: Նրա նպատակներն են զարգացնել երկրում լեռնային սպորտաձևերը, նպաստել ակտիվ հանգստին երիտասարդության շրջանում, ներկայացնել Հայաստանը միջազգային ալպինիստական կառույցներում: Ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:

Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան` վերելք կատարելու այդ երկրի բարձրագույն լեռը` Դեմավենդը, որի բարձրությունն է 5671 մետր: Վերջին 15 տարիների ընթացքում պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա առաջին և լուրջ փորձն է վերականգնելու հայկական լեռնագնացության ավանդույթները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---