29 հունիսի 2011 - 19:35 AMT
Հռոմի պապը նշանակել է Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում կաթոլիկ հայերի նոր ղեկավարին

Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի հրովարտակով է Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում կաթոլիկ հայերի նոր ղեկավար է նշանակվել Վատիկանի «Տելեպաչե Արմենիա» հայկական կաթոլիկ հեռուստատեսության հիմնադիր Ռաֆայել Մինասյանը, «Բլագովեստ-ինֆոյին» հաղորդել են Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանից (Բեյրութ, Լիբանան):

Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Մխիթարյանների միաբանության վանահայր Վահան Օհանյանը: Եպիսկոպոսական աստիճանում ձեռնադրվելու արարողությունը տեղի կունենա հուլիսի 16-ին Բեյրութ քաղաքում` Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայ-կաթոլիկական մայր տաճարում:

Ռաֆայել Մինասյանը մեծ ներդրում ունի Լիբանանի հայ կաթոլիկ համայնքի զարգացման գործում: 1990-2006թթ. զբաղեցրել է Կալիֆոռնիայի (ԱՄՆ) կաթոլիկ հայերի հոգևոր հովվի պաշտոնը: Նա Կալիֆոռնիայի առաջին հայ կաթոլիկ հոգևորականն է, որն այդ պաշտոնին նշանակվել է հայ կաթոլիկ պատրիարքի կողմից: 2005 թվականին հայր Ռաֆայել Մինասյանը հիմնադրել է «Տելեպաչե Արմենիա» հայ կաթոլիկ հեռուստատեսությունը, որը հեռարձակվում է Վատիկանի «Տելեպաչե» (Telepace) կաթոլիկ հեռուստաալիքի կողմից, հաղորդում է blagovest-info-ն: