Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ ՀԱԿ-ը բոլոր շանսերն ունի հայտնվելու Հայաստանի նոր խորհրդարանում

Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ ՀԱԿ-ը բոլոր շանսերն ունի հայտնվելու Հայաստանի նոր խորհրդարանում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը բոլոր շանսերն ունի հայտնվելու նոր գումարման խորհրդարանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգիական «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարան Ադիբեկյանը՝ կանխատեսելով 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ադիբեկյանը նշել է, որ ՀԱԿ-ը մեծամասնություն կազմելու շանս չունի: Ըստ սոցիոլոգի, այսօրվա դրությամբ ժողովուրդը կգնա այն կուսակցության ետևից, որը կաշխատի ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Ադիբեկյանը հայտնել է նաև, որ ինքը տեղեկություններ ունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցությանը կմիանան նոր քաղաքական ուժեր, սակայն կոնկրետ կուսակցություններ չի նշել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---