Բեռլինալեի լավագույն ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային փուլում

Բեռլինալեի լավագույն ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային փուլում

PanARMENIAN.Net - Այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր անվանակարգում է իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմը: Ֆիլմն այս տարի Բեռլինի կինոփառատոնին արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի:

«Նադեր և Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ երկրում: Կինը նախընտրում է ամուսնալուծվել և դստեր հետ հեռանալ, սակայն դեպքերի հետագա զարգացումը անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին:

«Նադեր և Սիմին, ամուսնալուծություն»-ը առաջին իրանական ֆիլմն է, որ արժանացել է Բեռլինալեի Գրան պրիին, իսկ Նադերի և Սիմինի դերակատարները ստացել են «Արծաթե արջ»` տղամարդու և կանացի լավագույն դերակատարման համար: Վերը նշված ֆիլմը հեղինակի միակ մրցանակը չէ Բեռլինում: Նրա 2009 թ.իր առաջին «Էլլիի մասին» ֆիլմն արժանացել է «Արծաթե արջի»:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---