ԱրմԹեք Կոնգրես 2011-ը կհյուրընկալի մասնակիցներ աշխարհի 20 երկրներից

ԱրմԹեք Կոնգրես 2011-ը կհյուրընկալի մասնակիցներ աշխարհի 20 երկրներից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ից 11-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված 4-րդ ամենամյա ԱրմԹեք Կոնգրես 2011 համաժողովը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին կազմակերպիչները` Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը և համաժողովի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը։ Համաժողովը կանցկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և կկրի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը։

Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանը և աճին։

«Այս տարի համաժողովը կտարբերվի նախորդ տարիներից իր ֆորմատով։ ԱրմԹեք 2011-ին կավելանան այնպիսի թեմատիկ ուղղվածություններ, ինչպիսին կրթական, հեռահաղորդակցական, տարածաշրջանային և ներկա կլինեն բազմաթիվ բարձրաստիճան անձինք»,-ասաց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Ինչպես ավելացրեց Բագրատ Ենգիբարյանը համաժողովին ներկա կլինեն հյուրեր աշխարհի 20 երկրներից, որոնց թվում կան առաջին անգամ մասնակցողներ, դրանցից են՝ Թայվանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Հոլանդիան և այլն։

«Գիտության և կրթության հանդեպ մեր ազգային վերաբերմունքը առանձնահատուկ է։ Մեր ընկերությունն արդեն երրորդ տարին է, ինչ ԱրմԹեքի կողքին է։ Ի վերջո՝ որակյալ և մրցակցային աշխատուժ ունենալը տնտեսության զարգացման կարևոր անկյունաքարերից մեկն է»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը և Հայկական Զարգացման Գործակալությունը։ Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։

ԱրմԹեք Կոնգրես-ը առաջին անգամ անցկացվել է 2007-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում։ Ապա հաջորդել են ԱրմԹեք Կոնգրես 2008-ը Երևանում և 2009-ը` ԱՄՆ-ում։ Իսկ 2010-ին կազմակերպվել է սեմինար-հանդիպում Երևանում՝ կոնգրեսի հետագա ռազմավարության քննարկման նպատակով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---