Հայաստանի նախագահը ԱՄՆ Անկախության տոնը կարևոր է համարում նաև Ղարաբաղի ժողովրդի համար

Հայաստանի նախագահը ԱՄՆ Անկախության տոնը կարևոր է համարում նաև Ղարաբաղի ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել և այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն և ազատություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---