Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը Երևանում անձամբ է ներկայացնելու իր ֆիլմը

Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը Երևանում անձամբ է ներկայացնելու  իր ֆիլմը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա երևանյան պրեմիերաների շրջանակներում թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ ներկայացնելու է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Անատոլիայում բնակվող բժիկի մասին: Ներկայացված են նաև նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն: Շարունակ թվում է, որ «նոր ու անսովոր բան» կլինի բլրի հետևում, սակայն այնտեղ ամեն ինչ հարթ է և միապաղաղ: Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ հանդիսատեսին առաջարկում է էքսցենտրիկ լուծումներ` ցույց տալով կյանքի լուսավոր և դաժան կողմերը:

Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը անցկացվելու է հուլիսի 10-17-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---