ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են անում քննարկել Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության բացման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են անում քննարկել Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության բացման հարցը

PanARMENIAN.Net - Վաղուց ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ներգրավված լինեն Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի քննարկումների մեջ։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի Խումբն իր աշխատանքի 19-ամյա զարգացման մեջ կարող է համանախագահների շուրթերով հարց բարձրացնել ԵԱՀԿ մշտական կոմիտեի և նախարարների խորհրդի առջև` իբրև այդ զարգացումների տրամաբանական շարունակություն և հետևանք վերջապես բանակցությունների մեջ ընդգրկելու Լեռնային Ղարաբաղը և անմիջականորեն աշխատելու Արցախի հետ։

«Լեռնային Ղարաբաղի հետ աշխատանքը կարող է լինել նաև դիտորդական առաքելութան ձևով` տեղում ԵԱՀԿ գրասենյակ ունենալու միջոցով։ Բնական է և եվրոպացիների համար, վերջին հաշվով, հասկանալի, որ երկրամասի ճակատագրի ապագան չի կարող վճռվել առանց երկրամասի բնակչության ցանկությունները, նախապատվությունները հաշվի առնելու»,- ասել է Սաֆարյանը: Նա ավելացրել է, որ ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեն համապատասխան մարմիններին դիմելու հարցը Լեռնային Ղարաբաղի տարածքում ԵԱՀԿ առաքելություն ունենալու համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---