Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ![]() 5 հուլիսի 2011 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրության ընդունման և դրանում փոփոխությունների կատարման հանրաքվեները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել: Այս մասին ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում Սահմանադրության օրվա առթիվ: «Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է», - նշում է Սերժ Սարգսյանն իր ուղերձում: Նախագահի ուղերձում ասվում է. «Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը: Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել: Այսօր մենք մեր քայլերով, մեր հետևողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը: Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն և հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլև կյանքի նորմ: Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան և´ իշխանությունների քաղաքական կամքը, և´ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը: Սիրելի´ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս, որ հնարավորություն ունենանք լիարժեքորեն վայելելու մարդու իրավունքների և ազատությունների այն լայն դաշտը, որն ինքներս ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |